Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Ընդլայնված խորհրդակցություն

ԼՂՀ ԱՆ. Ընդլայնված խորհրդակցություն

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության ընդլայնված խորհրդակցություն նախարարի նախագահությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի օգնականը, նախարարության աշխատակազմի ղեկավարը և նախարարության ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենները:
  

Խորհրդակցությունը սկսվեց նախարար Կարինե Աթայանի ողջույնի խոսքով:
  

Այնուհետև  խոսքը տրվեց բուժհիմնարկների գործադիր տնօրեններին, ովքեր հակիրճ ներկայացրեցին բուժհիմնարկներում առկա վիճակը ներառելով հիվանդանոցներում բուժվող, դուրս գրված, ծանր և ստացիոնար հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն, շինարարական աշխատանքների, դեղերի, սարքավորումների ձեռք բերման, գերկատարումների և թերկատարումների մասին:
  

Միաժամանակ նախարարը իր խոսքում հավելել է, որ միշտ պետք է լինել զգոն, պատրաստ, կազմակերպված և հասանելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրում ենք պատերազմի սպառնալիքի գոտում:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ այլ հարցեր:
  

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները նախարար Աթայանը գործադիր տնօրեններին տվեց համապատասխան հանձնարարականներ բուժհիմնարկներում աշխատանքները առավել որակյալ ու մատչելի կազմակերպելու ուղղությամբ:

 

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ